Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր. Արևիկ Գևորգյան` բիզնես կրթական պատասխանատու։
Թեման. Հունիսի 16-ին աշխարհում նշվում է ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրը։ Այս օրը հիշեցնում է միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր աշխատում են հայրենիքից հեռու և իրենց վաստակած գումարն ուղարկում են ընտանիքներին։
Սակայն, երբ ընտանիքը ստանում է այդ գումարը, առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս այն ճիշտ տնօրինել։ Եվ հենց այստեղ է սկսվում ֆինանսական գրագիտությունը։
Կխոսենք՝ դրամական փոխանցումների նշանակության, ընտանեկան բյուջեի ճիշտ կառավարման, խնայողությունների և ֆինանսական պլանավորման կարևորության մասին։
Ինչպես միշտ, մեր տեղեկատվական բլոկում՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




