
Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։
«Այս անգամ ուկրաինական հեռահարության ազդեցությունը զգացվել է Մոսկվայի տարածաշրջանում։ Վնասվել է նավթավերամշակման գործարանը՝ 500 կմ հեռավորության վրա»,- գրել է նա Telegram-ում՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երեւում է թռիչքը, պայթյունը եւ Կապոտնայում գտնվող գործարանի հրդեհը։
Ըստ նրա` Ռուսաստանին պետք է ստիպել ավարտել պատերազմը։
Ավելի վաղ` Մոսկվայի քաղաքապետն էր հայտնել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը գիշերը ենթարկվել է առնվազն 60 ԱԹՍ-ի հարձակման, որոնցից «մեկի հարվածից վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտը Կապոտնայում, որտեղ հրդեհ է բռնկվել»։
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը մայիսի 17-ին արդեն ենթարկվել էր ուկրաինական անօդաչուների հարձակման։ Այն ժամանակ վիրավորվել էր 12 մարդ։
Սոբյանինը հայտնել է, որ այս գիշերվա հարձակման արդյունքում տուժածներ չկան։




