ԿարևորՔաղաքական

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Caspian Europe Forum-ը խթանելու է «Միջին միջանցք» տնտեսական ներուժը, որտեղ գերմանական ինժեներիան, եվրոպական կապիտալը և Կասպյան տարածաշրջանի ռեսուրսներն ու աշխատուժը միավորվում են՝ ստեղծելով կայուն թվային և ֆիզիկական ենթակառուցվածքներ, խելացի արտադրություն, թվային էկոհամակարգեր և կանաչ տեխնոլոգիաների արտահանում, հայտնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից։

Դեսպան Ենգիբարյանը ԱԳ դաշնային նախարարությունում Caspian Europe Forum-ի հրավերով մասնակցել է նախաճաշի ձևաչափով հանդիպում-քննարկմանը, որին ներկա էին Caspian Europe Forum-ի նախագահ պրոֆ., դր. Ռայներ Լինդները, Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի (DIHK) Արտաքին առևտրի ղեկավար դր. Ֆոլկեր Թրայերը, նախարարությունների ներկայացուցիչներ, կազմակերպության ղեկավար կազմում ներգրավված գործարարներ, այդ թվում՝ “Schneider Group“ ընկերության ղեկավար Ուլֆ Շնայդերը և “Maleki Group“ ընկերության ղեկավար դր.Նադեր Մալեկին և Դարիուս Մալեկին:

Ներկա էին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպանները։

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գոհունակությամբ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին և սահմանների բացման հեռանկարներին, առևտրային շղթաների բազմազանեցմանը և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու գործում եվրոպական ընկերությունների ներգրավվման կարևորությանը։

Կարդացեք նաև

Back to top button