
Բժշկական կրթության ոլորտում միջազգային փորձի և գիտական մտածողության զարգացումն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Բժշկական համալսարանում գործող «Լանցետ» միջազգային ծրագիրը հենց այդ նպատակին է ծառայում՝ միավորելով գիտությունը, հետազոտությունը և ապագա բժիշկների մասնագիտական աճը։
Ուսանողների խոսքով՝ «Լանցետ» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային գիտական գործընթացներին, զարգացնել վերլուծական մտածողությունը և աշխատել համաշխարհային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրը ոչ միայն խորացնում է մասնագիտական գիտելիքները, այլև ձևավորում է պատասխանատու և մրցունակ ապագա բժիշկներ։
«Լանցետ» միջազգային ծրագիրը ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է բժշկական կրթությունը համադրվել ժամանակակից գիտության և միջազգային փորձի հետ։ Ծրագիրը շարունակվում է՝ բացելով նոր հորիզոններ բժշկական համալսարանի ուսանողների համար։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս «Լանցետ» ծրագիրը ուսանողներին, ինչպե՞ս է այն նպաստում նրանց մասնագիտական ձևավորմանը և ի՞նչ փորձառություն են ձեռք բերում ծրագրի մասնակիցները:



«Դպրության» տաղավարում են «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի համակարգող, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանողուհի Նարե Չալյանը և «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի մասնակից, Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Ավետիսյանը։




