ԿարևորՄիջազգային

Իրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում՝ խաղաղության բանակցությունների ժամանակ Իրանի պատվիրակությունը հրաժարվել է համատեղ լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման կազմակերպիչներն ու ամերիկյան կողմը նախատեսել էին անցկացնել ողջույնի պաշտոնական արարողություն՝ արարողակարգային ձեռքսեղմմամբ և տեսախցիկների առջև համատեղ լուսանկարվելով։ Սակայն իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը դեմ է արտահայտվել նման ձևաչափին։

Այս բանակցություններում Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանական կողմը ներկայացնում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆն ու արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Փորձագետները նշում են, որ Իրանն այս քայլով դիտավորյալ ցույց է տալիս իր կոշտ դիրքորոշումը։ Թեհրանը հրաժարվում է ցանկացած ընկերական քայլից, քանի դեռ չկա պաշտոնական պայմանագիր։ Նրանց գլխավոր պահանջներն են՝ ամբողջությամբ հանել Իրանի դեմ պատժամիջոցները և դադարեցնել ծովային շրջափակումը։

Այնուամենայնիվ, այս խնդիրը չի տապալել հանդիպումը. կողմերն անմիջապես անցել են փակ դռների հետևում բանակցություններին և շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հուշագիրը։

Տես նաև՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը՝ Շվեյցարիայում

Կարդացեք նաև

Back to top button