ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը՝ Շվեյցարիայում

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Շվեյցարիայում են՝ մասնակցելու երկկողմ բանակցությունների նոր փուլին:

Բանակցությունները, որոնք նախապես հետաձգվել էին, մեկնարկում են այսօր՝ 2026 թվականի հունիսի 21-ին, Շվեյցարիայի Բյուրգենշտոկ լեռնային հանգստավայրում:

Իրանի պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը: Կազմում են նաև ԱԳ նախարար Աբաս Արաղչին և Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

Ամերիկյան կողմը հանդիպումներում ներկայացնում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները:

Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել երկու երկրների նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը։ Քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրի հարցը և պատժամիջոցների թուլացումը:

Իսրայելի և «Հեզբոլահի» միջև բախումների պատճառով օրակարգում ներառվել է հրատապ նիստ։ Լիբանանում հրադադար հաստատելը Իրանի պատվիրակության գլխավոր պահանջն է:

Կքննարկվի նաև Հորմուզի նեղուցով նավագնացության հարցը, որն Իրանը սպառնացել էր կրկին փակել:

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հեռավար կարգով ստորագրել էին 14 կետից բաղկացած նախնական համաձայնագիր՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Այն ներառում է Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը և վերջնական պայմանագրի մշակման 60-օրյա գործընթացի մեկնարկը:

Կարդացեք նաև

Back to top button