ԿարևորՍպորտ

Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում

Արգենտինայի Նեուկեն նահանգի Կուտրալ Կո քաղաքում կանգնեցվել է Լիոնել Մեսսիի ամենաբարձր արձանը, որի հեղինակել է քանդակագործ Ալդո Բերոիսան է։ Այն ունի 26 մետր բարձրություն և կշռում է 70 տոննա։

Մեսսին պատկերված է ծնկի իջած։ Նա Արգենտինայի հավաքականի համազգեստով է, իսկ Աշխարհի առաջնության գավաթը տեղադրված է նրա ծնկների միջև:

38-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր է, ինչպես նաև Իսպանիայի առաջնության, «Բարսելոնայի» և Արգենտինայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ազգային հավաքականի կազմում նա դարձել է Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024), նվաճել Ֆինալիսիման (2022) և հռչակվել 2022 թվականի աշխարհի չեմպիոն: Բացի այդ, Մեսսին և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության միակ ֆուտբոլիստներն են, ովքեր մասնակցել են աշխարհի վեց առաջնությունների:

Կարդացեք նաև

Back to top button