ԿարևորՀասարակություն

Կարկուտն ու հորդառատ անձրևը մեծ վնաս են հասցրել Նոյեմբերյան համայնքին

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել, հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Կարդացեք նաև

Back to top button