
Ըստ Henley Private Wealth Migration Report 2026 զեկույցի, որին անդրադարձել է Euronews-ը, մեծահարուստների համար Եվրոպայում գլխավոր հանգրվան են դարձել Կիպրոսը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իտալիան, Հունաստանը և Շվեյցարիան։ Փոխարենը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան արագորեն կորցնում են իրենց գրավչությունը և բախվում կապիտալի մեծ արտահոսքի հետ։
Երկրները գնահատվել են ըստ Կապիտալի շարժունակության մրցունակության ինդեքսի (100 բալային համակարգով), որը հաշվի է առնում հարկային դաշտը, կայունությունն ու կյանքի որակը։
Կիպրոս (73,5 միավոր) գլխավորում է եվրոպական վարկանիշը՝ շնորհիվ մեղմ հարկային պայմանների և ոչ-ռեզիդենտների համար գործող արտոնությունների։
Նիդեռլանդները (72,8 միավոր) բարձր դիրքերում է կայուն իրավական ու տնտեսական միջավայրի շնորհիվ։
Պորտուգալիան (72,5 միավոր) շարունակում է պահանջված մնալ՝ չնայած նախկինում գործող որոշ ներդրումային ծրագրերի փոփոխություններին։
Իտալիան (72,3 միավոր) մեծ հետաքրքրություն է առաջացրել նոր ռեզիդենտների համար սահմանված ֆիքսված հարկի (flat-tax) և ժառանգության ցածր հարկադրույքի շնորհիվ։ Միլանն ակտիվորեն վերածվում է խոշոր կապիտալի կառավարման կենտրոնի։
Շվեյցարիան (70,8 միավոր) ավանդաբար գրավում է նրանց, ովքեր փնտրում են աշխարհաքաղաքական կայունություն և ակտիվների հուսալի պաշտպանություն։
Հունաստանը (70,5 միավոր) դարձել է այլընտրանք, քանի որ Իսպանիայի և Պորտուգալիայի կողմից պայմանների խստացումից հետո Հունաստանի «Ոսկե վիզա» (Golden Visa) ծրագիրը դարձել է ամենագրավիչ այլընտրանքը ներդրողների համար։
Եվրոպական խոշորագույն տնտեսություններում հարկային ճնշումների աճը ստիպում է միլիոնատերերին զանգվածաբար լքել այդ երկրները․
Մեծ Բրիտանիայում (68,3 միավոր) — գրանցվում է տեղի հարուստների կողմից հարկային հասցեն փոխելու հայտերի կտրուկ աճ (տարեկան +15%)։ Պատճառը ոչ-ռեզիդենտների հարկային հատուկ կարգավիճակի (non-dom) չեղարկումն է և ժառանգության հարկի խստացումը։
Գերմանիայում (69,7 միավոր) մեծահարուստների կողմից երկրից տեղափոխվելու հարցումների թիվն աճել է 16%-ով։
Ֆրանսիան (65,7 միավոր) հայտնվել է այն երկրների թոփ-15-ում, որոնց քաղաքացիներն ամենահաճախն են դիմում այլ երկրների քաղաքացիություն ստանալու համար։




