
Իրանի պատվիրակությունը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ բողոք է ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքների պատճառով:
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանն այժմ դիտարկում է ամերիկյան առաջնորդի հռետորաբանությանը համապատասխան պատասխան տալու տարբերակները:
Բանակցությունների թեժ պահին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ Իրանից պահանջելով անհապաղ դադարեցնել Լիբանանում իր պրոքսի ուժերի գործողությունները:
Նա հայտարարել է. «Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, բայց ավելի ուժեղ»:




