ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցյալում են։ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց ընտրություններում, պահպանեց իշխանությունը։ Իշխող ուժը բացարձակ թվերով մոտ 38 հազար ավելի ձայն կամ մոտ ավելի քան 726 հազար քվե ստացավ, սակայն խորհրդարանում կրճատվեց նրա ներկայությունը․ ներկայիս 107 տեղանոց ԱԺ–ում ունի 69 մանդատ կամ ընդհանուրի 64,4%-ը, իսկ ապագա 105 տեղանոց խորհրդարանում կունենա 64 մանդատ՝ 60,9%։
Ի՞նչ են նշանակում այս թվերը և ո՞ւր է գնում Հայաստանը։ Հյուրընկալել ենք լրագրող, պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանին։ Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։




