
Մարտին Ավետիսյանը հայ բեմադրիչ էր, ռեժիսոր, դերասան, արվեստի վաստայավոր գործիչ, հանրային հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։ Նրա որդիներն ու թոռները ևս հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի գործիչներ են։


Մարտին Ավետիսյանի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթից։ Նրանց ընտանիքը գաղթել է Թիֆլիս, այնուհետև հիմնական բնակության վայր են ընտրել Երևանը։ Աբրահամը՝ Մարտինի հայրը, որը եղել է վարժապետ, դասավանդել է Թիֆլիսի մանկատանը, որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը՝ Արշալույսին։

Մարտինը ծնվել է 1925 թվականին, մանկության տարիներից հետաքրքրվել է արվեստով՝ հատկապես՝ կինոյով ու թատրոնով։ Երբ սովորում էր Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցում, հաճախ էր լինում թատրոնում և դպրոցն ավարտելուց հետո, թեպետ ընդունվել էր պոլիտեխնիկական ինստիտուտ, ուսումնառությանը զուգահեռ՝ աշխատում էր Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես հուշարար։
1942 թվականին մեկնել է ռազմաճակատ, 1944-ին՝ կորցնելով մեկ ոտքը։ Պարգևատրվել է առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։ 1953 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1956 թվականին առաջին իսկ օրվանից աշխատել է հայկական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Մարտին Ավետիսյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից էր, երկար տարիներ ղեկավարել է հեռուստատեսության երաժշտական խմբագրությունը՝ հիմնելով «Հայ երգի ակումբ» ծրագիրը։ Մի շարք բեմադրությունների հեղինակ․ Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը», Ռոսսինիի «Սևիլյան Սափրիչը» և այլ։

Թոռնուհին՝ Զառա Կարախանյանը, հիշում է, որ իրենց տանը հյուրընկալվում էին հանրահայտ արվեստագետներ։ Նրանք բարձր էին գնահատում պապի աշխատանքը, սիրում էին նրա անսպառ հումորը, վստահում նրան՝ կարևոր նախաձեռնությունների իրականացումը։ Երևանի հեռուստատեսության երաժշտական հաղորդումների առաջին արահետի բացումը սերտորեն առնչվում է Մարտին Ավետիսյանին։

Երևանում տեղի ունեցող գրեթե բոլոր դասական համերգներին ներկա էր նաև Զառան՝ պապիկի կողքին։ Այդպես մշակվում էր նաև Զառայի երաժշտական ընդունակությունները, զարգանում ճաշակը: Զառան մշտապես վառ է պահում պապի հիշատակը։ Կազմակերպում նրան վերաբերող միջոցառումներ, փորձում է վերականգնել նրա արխիվը։
Եթե օրերից մի օր գրվի հայկական հեռուստատեսության պատմությունը, անկասկած, այդ գրքի առաջին էջերում իր արժանի տեղը կգտնի Մարտին Ավետիսյանի գործը, նրա վաստակը գնահատում են հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչները։




