
Հայտնի դիվանագետ Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում որպես ԱՄՆ դեսպան, իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս առնչվել էր արևմտահայ քաղաքական գործիչների և ազգային մարմինների ղեկավարների հետ։ Նրա ուշադրությունից չէր վրիպել իշխանությունների վարած քաղաքականությունը հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ։ Նա կարծում էր, որ մասնավորապես հայերի հանդեպ կառավարության դիրքորոշումը պայմանավորված էր հատկապես Արևմտյան Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով և Օսմանյան կայսրության տնտեսության մեջ հայկական կապիտալի նկատելի հաջողությամբ։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը։




