Դեպի անհունը

Թումանյանի «Լոռեցի Սաքոն»՝ խորեոգրաֆիայի լեզվով․ «Դեպի անհունը»

Ամենայն Հայոց բանաստեղծի 155-ամյակն արժևորեց նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը։

Լոռվա սար ու ձորի, ժայռ ու քարի, մոլեգնած Դեբեդի ծնունդը՝ «Իգիթ Սաքոն» խորեոգրաֆիկ ներկայացումը, բեմադրել է ժողովրդական դերասան Նորայր Մեհրաբյանը։ Գրիգոր Հախինյանի ստեղծագործության ուղեկցությամբ՝ նա եզակի արհեստավարժությամբ է արտացոլել Թումանյանի բացառիկ ներքնատեսության ուժն ու զգացումների խորքը խորեոգրաֆիայի լեզվով։

Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը պատմում է, որ «Լոռեցի Սաքոն» առաջին անգամ բեմադրել է Հալեպում։ Վերադառնալուց հետո «Բարեկամություն» անսամբլով բեմադրությունը ներկայացրեց ավելի մեծ կտավով՝ Երևանում։ Որոշ ժամանակ անց «Անի» պարախմբով բեմադրեց ԱՄՆ–ում։ 2024 թվականի ամռանը խորեոգրաֆիկ լուծումներով Մեհրաբյանը վերակենդանացրեց բեմադրությունը։


Կարդացեք նաև

Back to top button