Դեպի անհունը

Թումանյանի հեքիաթների հարուստ և շքեղ աշխարհը. «Դեպի անհունը»

Թումանյանի հեքիաթներում ժողովրդի դարավոր իմաստության ու կենսափորձի լավագույն խտացումն ու բյուրեղացումն է։ 1909 թվականին նա գրել է․ «Հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը և պատմում։ Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա և ժողովրդականի համն ու հոտը չկորցնի»։

Ավելի քան տասը տարի անց, մի զրույցի ժամանակ, Թումանյանն ընդգծել է հեքիաթի բացառիկ կարևոր տեղը համաշխարհային մշակույթի համակարգում, ասելով. «Հեքիաթներն անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ․․․ Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է։ Հեքիաթն ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում»։

Ինչպե՞ս են գրվել Թումանյանի՝ հայ հեքիաթագրության անվիճելի գագաթը համարվող ստեղծագործությունները։

Հայտնի է, որ նա կիրառել է բանահյուսական աղբյուրներից օգտվելու բազմազան եղանակներ՝ ժողովրդական լեզվամտածողության տարրերի լայն օգտագործում, փոխադրություն՝ բարբառից գրական լեզվի, սեղմ ավանդության կամ անվան ստուգաբանության հիման վրա՝ սյուժեի վերստեղծում, թարգմանություններ այլ ժողովուրդների հեքիաթներից և այլն։

Թեմային անդրադառնում է Երևանի Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը, որը սույն թվականի հոկտեմբերի 9-10-ը թանգարանում կազմակերպել է «Հազարան բլբուլ» կամ «Ոսկեղեն մանուկներ» հեքիաթագիտական 14-րդ միջազգային գիտաժողովը։

Կարդացեք նաև

Back to top button