Դեպի անհունը

Կոմիտաս-Թումանյան առնչություններն ու անավարտ «Անուշ» օպերան. «Դեպի անհունը»

«Կաքավի երգը» առաջին անգամ տպագրվել է 1908 թվականի ապրիլին «Հասկեր» մանկական ամսագրում։ Սա Թումանյանի և Կոմիտասի բարեկամության ու համագործակցության միակ ավարտուն գործն է, որը հասել է մեզ։

Թումանյանի և Կոմիտասի համագործակցության ձևավորմանը նպաստել է իշխանուհի Մարիամ Թումանյանը։ Իշխանուհու նամակին Կոմիտասն այսպես է արձագանքել․ «Շնորհափայլ Իշխանուհի, ուրախությամբ կարդացի պ․ Յ․ Թումանյանի «Անուշը» և շատ անուշ գտայ, պատրաստ եմ Ձեր փափագն իրագործելու»։

Կոմիտասն «Անուշի» վրա աշխատեց մինչև 1909 թվականը, սակայն գործն այդպես էլ անավարտ մնաց։

Կոմիտաս-Թումանյան առնչությունների մասին պատմում է ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։


Կարդացեք նաև

Back to top button