Դեպի անհունը

Թումանյանը` մանկագիր. «Դեպի անհունը»

Թումանյանը մեր մանկության ուղեկից մանկագիրներից է։

Մանուկների համար գրված մի շարք արձակ և չափածո ստեղծագործություններ, Թումանյանը փոխառել է հայ ժողովրդական բանահյուսությունից՝ մանկական երգերից, խաղերգերից։ Դրանք մշակել է, փոփոխության ենթարկել, նոր հատվածներ հավելել, կրճատել բանահյուսական մասը։ Որոշ դեպքերում՝ ժողովրդականն անփոփոխ է պահել՝ ելնելով վերջինիս գեղարվեստական կատարելությունից, – այսպես է մեկնաբանում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։

Թումանյանի մանկական ստեղծագործությունները գրված են մանկան համար չափազանց պարզ ու մատչելի լեզվով։ Դրանք արթնացնում են սեր՝ շրջապատող աշխարհի, կենդանիների ու թռչունների հանդեպ, փոխանցում են համամարդկային արժեքներ։

Թումանյանն իր ստեղծագործություններում հատուկ ուշադրության է արժանացնում ձեռագրի հստակությունն ու վայելչագեղությունը։ Այբուբենի գեղագրությանն է անդրադառնում հեղինակի «Գրիչ» ոտանավորը, որտեղ հորդորում է մանուկներին, արդյունքի հասնելու համար լինել ջանասեր։

Թումանյանի հարուստ ասելիքով մանկական ստեղծագործությունները սիրելի են բոլորին՝ թե՛ մանուկներին, և թե՛ մեծահասակներին։


Կարդացեք նաև

Back to top button