Արդեն քանի տասը տարի խմբավարի կյանքն անիվների վրա է։ Բեյրութից հասնում է Երևան, Երևանից էլ` Շուշին ազատագրելուց հետո անպայմանորեն հասնում էր բերդաքաղաք` րոպե առաջ հանդիպելու իր չարաճճիներին։
Շուշին սեթևեթել էր դեռևս 1988-ին, երբ Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի ուսանող, բեյրութահայ Զաքար Քեշիշյանն առաջին անգամ ոտք էր դրել Արցախում։ Պարոն Զաքարը չէր դիմացել Շուշիի հմայքին։ Վերադարձել էր` սիրտը թողնելով բարձունքին փարված։ Մնացածը, ինչպես կասեր մեծ շանսոնիեն, երկար պատմություն է…
Նախորդ տարվա բռնագաղթից հետո Զաքար Քեշիշյանն իր սաներին հանդիպեց Երևանում։ «Վարանդա» երգչախմբի «երգող ամառները» նույնպես բռնագաղթել են Երևան։ «Վարանդայի» «Երգող Արցախ» երգչախմբային համերգի փորձերն ընթացքի մեջ են։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։
Խմբավար, Շուշիի «Վարանդա» և Բեյրութի մի քանի երգչախմբերի հիմնադիր-ղեկավար Զաքար Քեշիշյանը մեր տաղավարում է՝ անցած տարիների վերհուշով և գալիքի ծրագրերով։