
Արևմատահայ հեղինակներից Համաստեղն այսպես է բնորոշել Արշակ Չոպանյանին. «Տվեց ճաշակը քննադատության և բանասիրության արվեստին»։
Համաշխարհային և հայ գրականության գիտակ, գրող, հասարակական գործիչ, թարգմանիչ, մշակույթի դեսպան. Չոպանյանին բնութագրող այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:
Մեծագույն հարգանքը, խորին ակնածանքը, սրտառուչ և թանկ հարաբերություններն էին կապում մշակույթի երկու մեծ գործիչներին` Հովհաննես Թումանյանին և Արշակ Չոպանյանին: Իսկ Թումանյանն այսպես է բնութագրել Չոպանյանին. «Հայ գրականության ամենաժողովրդական դեմքը»:
Թանկ հարաբերությունների խրոնոլագիա, նամակագրություն, սակավ, բայց պերճախոս վկայագրեր։ Հայոց մշակույթի երկու մեծերի՝ Թումանյան և Չոպանյան առնչություններին նվիրված զրույցով տաղավարում հյուրընկալվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանը։




