Դեպի անհունը

Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայ ազգային էպոսի ամենահաջողված չափածո մշակումն է. «Դեպի անհունը»

Հայ ժողովրդի ազգային էպոսի՝ «Սասնա ծռեր»-ի գրական մշակումները սկսվել են դեռևս 19-րդ դարում։ Տասնյակ ամբողջական կամ մասնակի մշակումների շարքում ամենահաջողված չափածոն Թումանյանինն է։

Բոլորիս քաջ հայտնի է, որ Թումանյանը մշակել է էպոսի երրորդ՝ «Սասունցի Դավիթը» ճյուղը։ Նրա համոզմամբ՝ հաստատուն ու անփոփոխ են մնացել հայկական Էպոսի Էն հիմնական գծերը, որոնք Հայկից են գալիս։ Մի առիթով Թումանյանը գրում է, որ հունական Էպոսից սկսած՝ մինչդեռ Էպոսների մեծ մասի գլխավոր մոտիվը կինն Է, հայկական էպոսի գլխավոր մոտիվը կռիվն Է բռնության դեմ՝ Բելի, թե Մըսրա Մելիքի։ Երկրորդ գիծը, շարունակում է նա, Հայկից մինչև Դավիթ՝ հայկական Էպոսի Թուր-Կեծակին ուղղված Է միշտ դեպի հարավ, որ նշանակում է, թե հայ ժողովուրդն իր ամբողջության վտանգը միշտ զգացել, սպասել ու տեսել Է հարավից: Երրորդը՝ էն ազնվական գիծն Է, որ հայ դյուցազնը, Հայկից սկսած մինչև Դավիթ, հասարակ ռանչպար ժողովուրդը ջոկում Է տիրողից, թագավորից, բռնակալից և սուրը բարձրացնում Է միմիայն բռնակալի դեմ, և երբեք՝ ժողովրդի։ Չորրորդն ընտանիքի կամ օջախի սերն ու պաշտամունքն է։ Եվ ապա հինգերորդը՝ աշխատանքն ու աշխարհաշինությունը։

Բարձր գնահատելով մեր ազգային էպոս-հարստությունը՝ Թումանյանն այն որակել է որպես հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարան՝ մեր զրույցում ասում է էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը, միաժամանակ ընդգծում պոեմի առանձնահատկությունները։

Կարդացեք նաև

Back to top button