Շարուկ ակներ

Ամենալավ երազանքները խենթորեն կյանքի կոչված ծրագրերն են. «Շարուկ ակներ»

Նպատակասլաց երիտասարդի կողմից «Եկ քինինք Արցախ»-ը երգ-հրավեր է։ Երգահան, երգիչ-կատարող Արթուր Խաչենցն օգոստոսի 23-ն է առանձնացրել կազմակերպելու համար «Եկ քինինք Արցախ» խորագրով ազգային երաժշտական երեկոն` երաժշտական նվագախմբի հետ։ Եվ չնայած ամենատարբեր բեմերից է հնչել երգչի ձայնը, սա առաջին մենահամերգն է ՀՀ-ում, որին պատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ։

Երեկոյին հնչելու են կենդանի կատարումներ։ Հնչելու են երգեր, որոնց և բառերի, և երաժշտության հեղինակն ինքն է։ 2018 թվականին Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միությունների կողմից տարվա լավագույն երգի հեղինակի կոչման արժանացած Արթուր Խաչենցի երգացանկում մշտական տեղ ունեն այն երգերը, որոնք շատ սիրում են իր երկրպագուները։ Երգահանը պարբերաբար ներկայացնում է նաև մի շարք ֆիլմերի համար հեղինակած երաժշտությունները։

Երաժիշտը չի ընդունում երազանքը որպես այդպիսին։ Նրա համար ամենալավ երազանքները խենթորեն կյանքի կոչված ծրագրերն են, և ինքը՝ իր ծրագրերին հետամուտ խենթը։

Back to top button