Հաջողության նոտա

Եթե ունես ձգտում և ներշնչանք, հաջողությունը գալիս է քեզ մոտ․ մոդել Լիլիթ Մարտիրոսյան. «Հաջողության նոտա»

Գյումրիում ծնված և մեծացած մոդել Լիլիթ Մարտիրոսյանը Երևանում սովորել է միջազգային հարաբերությունների բաժնում։ Ուսման ընթացքում փոխել է ֆակուլտետը՝ ընդունվելով Գյումրիի համալսարաններից մեկի անգլերեն լեզվի և գրականության բաժինը։ Ուսումն ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում սովորել է ռազմավարական մարքեթինգ, բիզնես անգլերենի և ներկայացման հմտություններ։

Նրա կյանքը ամբողջովին փոխվեց, երբ 2012թ․-ին մայրիկի խորհրդով մասնակցեց Միսս Հայաստան մրցույթին` ներկարացնելով Շիրակի մարզը։ Այնուհետև գեղեցկության մրցույթները հաջորդեցին մեկը մյուսին՝ «Միսս Երկիր», «Միսս բիկինի տիեզերք», «Միսս միջմայրցամաք», «Միսս Երկրագունդ», որտեղ արժանացավ Miss Friendship մրցանակին։ Լիլիթը քարոզում է առողջ ապրելակերպն ու ընթերցանությունը, նաև նկարում է՝ չունենալով նկարչական կրթություն։

Back to top button