Հաջողության նոտա

Պետք է ժամանակին ճիշտ կողմնորոշվել և հասկանալ` ինչ արժեք ես ստեղծում․ ձեռներեց Ալլա Սարգսյան. «Հաջողության նոտա»

Ֆինանսիստ Ալլա Սարգսյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը` հայրիկի ցանկությամբ, բայց երբեք չի աշխատել որպես մանկավարժ։

Համալսարանն ավարտելուց հետո անցել է հաշվապահական կուրսեր և մոտ 15 տարի աշխատել է որպես հաշվապահ տարբեր կազմակերպություններում։ 2018 -ին ստեղծել է mapa.am մանկական տեղեկատվական հարթակը, իսկ համավարակի ժամանակ ստեղծվեց «Գունավորիկը»՝ կերպարային կավիճների արտադրությունը, որի հաջողության պատմությունն անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Վերջին տարիներին սովորել է առաջին հայկական բիզնես դպրոցում, ձեռներեցության դասեր է անցել Ամերիկյան համալսարանում և ՀԲԸՄ-ում։

Back to top button