Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած Մերի Կատվալյանը երազել է բժիշկ դառնալ։ Հետագայում գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է վերլուծական կենտրոնում՝ որպես առողջապահական ծրագրերի համակարգող, աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ սկզբում առաջատար, այնուհետև՝ գլխավոր մասնագետ։
Եվրոպական պառլամենտի կողմից ընտրվել է Սախարովի անվան 14 կրթաթոշակակիրներից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու համար։ Գիտական 4 հոդվածի հեղինակ է։




