Հաջողության նոտա

Այս կյանքում ամեն ինչ կապված է պատմության հետ․ պատմաբան Քրիստինե Գրիգորյան. «Հաջողության նոտա»

Նա երազել է դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ, սակայն մի քանի միավորի տարբերությամբ հայնտնվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Գավառ և անցել աշխատանքի ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, նաև նորաստեղծ «Քյավառ» հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Նորաձևության հետքերով» հաղորդաշարը։

2002-ին ԱՅՐԵՔՍ-ի կողմից իրականացվող, Հայաստանում միջին դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և մեկնել ԱՄՆ, որտեղ ընտանիք կազմելով` հաստատվել է Կոլորադո նահանգում։ Այդ տարիներին շարունակել է ինքնակրթությունը և հետազոտական աշխատանքները, փոխելով մասնագիտությունը` աշխատանքի է անցել Ամերիկայում ճանաչված երրորդ լավագույն մանկական հիվանդանոցում` որպես ադմինիստրատիվ ղեկավար։

Back to top button