Հաջողության նոտա

Գեղեցիկ ժպիտը նաև առողջության գրավականն է. «Հաջողության նոտա»

Մասնագիտության ընտրության հարցում այնքան էլ արագ չի կողմնորոշվել, առաջնորդվել է բացառման սկզբունքով և որոշել է դիմել բժշկական համալսարան։

Elix Clinic-ի համահիմնադիր-ղեկավար, բժիշկ–ստոմատոլոգ Անդրանիկ Խաչատրյանն ատամնաբուժական ուղղությունն ընտրել է հենց սկզբից։ Թեպետ սովորելու առաջին մի քանի տարին բավականին բարդ է եղել, բայց հստակ գիտակցել է, որ իր տեղում է և դժվարությունները հաղթահարելով` այսօր լավագույն մասնագետներից է։ Դժվարություններից նաև առանձնացնում է ավարտելուց հետո փորձառություն և վստահություն ձեռք բերելը։

Վստահ է` պետք է անդադար երազել, երազանքները վիզուալացնել ու գնալ դրանց հետևից։ Նա հաստատակամորեն գնում է իր երազանքի հետևից․ բացի լավ մասնագետ լինելուց, գործընկերոջ հետ հիմնել են սեփական ատամնաբուժական կլինիկան, ունեն սեփական լաբորատորիան, որն ավելի է հեշտացնում աշխատանքն ու խնայում ժամանակը։ Հիմա նաև կենտրոնացած են տուրիզմի ուղղությամբ։

Անդրանիկ Խաչատրյանը կարծում է, որ բժշկի հաջողության գրավականը բուժառու–բժիշկ վստահությունն է։ Եթե բուժառուն լիովին վստահում է բժշկին, տրամադրված է լավատեսորեն, ապա արդյուքը հաստատ գոհացուցիչ կլինի։ Վստահ է` լավ արդյունք ունենալու համար բժիշկը պետք է լինի համբերատար և լսի բուժառուի գանգատները, հասկանա վախերը։ Նրա համար կարևոր է ատամների անդադար խնամքը դեռ մանկուց․ կարծում է, որ պետք է ձևավորել մշակույթ դեռ մանկուց հետևել ատամներին։

Back to top button