Տնտեսագետների ընտանիքում ծնված Էդիտ Սիմոնյանը մանկուց սիրել է ստեղծագործել` նկարել, նվագել, երգել, քանդակել։ Չնայած, ծնողները ցանկանում էին, որ երաժիշտ դառնա, նա ավարտել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։
Ուսանողական տարիներին ընտանիք կազմելով և երեխայի խնամքի համար տանը մնալով՝ ազատ ժամանակը որոշել է լցնել ծաղկաթերթերից նկարներ ստեղծելով։ Սկզբում՝ որպես հոբբի, այնուհետև՝ որպես բիզնես։ 2003թ․-ից մասնակցել է խմբային ցուցահանդեսների Երևանում, Մյունխենում, Միլանում, Սպահանում, Լոս Անջելեսում և Թբիլիսիում։




