Ազդ անցյալից

 «Ազդակ» Բեյրութ․ «Ազդ անցյալից»

Տիգրան Ոսկունի, Կարօ Սասունի, Մուշեղ Իշխան, Գասպար Իփէկեան, Անդրանիկ Ծառուկեան,   ուրիշ երախտավորներ, այսօր արդեն Շահան Գանտահարեան, կերտեցին և կերտում են հայ մամուլի պատմության ամենից հեղինակավոր թերթերից մեկի՝ «Ազդակ»-ի, գրեթե մեկ դարյա հրաշալի պատմությունը:

Եվ այսպես՝ Բեյրութ, Լիբանան, «Ազդակ»:  Ֆրանսուհիները կասեն՝ «Լավ է ունենալ երկու կնճիռ դեմքին, քան մեկը՝ գուլպային»:  Նաճար եղբայրների առաջարկած ֆրանսիական Le bas elegant X  գուլպաները ձիգ նստում են ոտքին:

Ինչպէս գեղեցկացնել ոտքերը. Հետեւեալ երկու պարագաները կը գեղեցկացնեն տիկինի մը ոտքերը. Ընդհանրապես գուլպաները կընդլայնին ծունկերու հասնելէն վերջ. այն ատեն ոտքին ձեւը գեղեցիկ չի տեսնուիր,  Le bas  élégant X զուլպաները սակայն ճիշդ ու ճիշդ կը յարմարին ոտքին, որովհետեւ այնպէս մը շինուած է որ չընդարձակուիր: Եթե Տիկիններ հագնին այս գուլպաները, իրենց ոտքը աւելի վայելուչ կը տեսնուի: Կեդրոնատեղի՝ Նաճար եղբայրներու վաճառատունը:  

Վայելչասէր կիներ ու աղջիկներ, որոնք կուզեն աւելցնել իրենց գեղեցկութիւնն ու հրապույրը, կը գործածեն միայն՝ X գուլպաներ, որոնք աշխարհահռչակ են իրենց նրբութեամբ, տոկունութեամբ և գիներու յարմարութեամբ: Կը վաճառուին Նաճար եղբայրներու եւ ընկերութեան վաճառատանց մէջ, Պէյրութ:

Բայց Նաճար եղբայրներու նախասիրությունը միայն կանացի գուլպաները չեն, այլև հարմարավետ կոշիկները:

 Ոտքդ հինգ մատներ ունի. Իւրաքանչիւր մատդ իրեն համար տեղ մը կ՛ուզե, ասոր համար հագուելու ես ՍԹԱՆՏԱՐՏ կօշիկը:Սթանտարտ  կօշիկները գիտականորէն պատրաստուած են և քալես թէ նստիս միշտ  հանգիստ կը պաճառեն և նոր կեանք մը կ՛շնորհեն քեզի:Հարցուր քեզմէ առաջ փորձողներուն:Կեդրոնատեղի՝ Նաճար եղբայրներու վաճառատուն: 

Երբեք չես ասի, թե կոշիկդ նորոգված է, եթե, իհարկե, դիմել ես վարպետ Սարգիսին: 1927թ. «Ազդակ»-ի համարներից մեկում ծանոթանում ենք հմուտ կօշկանորոգ Սարգիս Կյուլեսերեանի հետ:

Կօշկանորոգ ՍԱՐԳԻՍ ԿԻՒԼԷՍԷՐԵԱՆ.Կը նորոգենք ամէն տեսակի կօշիկներ, և իրենց նախկին վիճակին կը վերադարձնենք:Կաղապարի վրայ վնասուած կօշիկները կը նորոգուին անյայտ կերպով: Կուրո Փողոր, թիւ 74:

Բեյրութի Մէզօն Պլանշ-ը  հայկական ձեռագործ ապրանքների  վաճառատուն էր, 1927-ին: 

    Մէզօն Պլանշ հայկական ձեռագործ վաճառատուն Պեյրութ.

Կ՝ստանձնէ պատրաստութիւնը ամէն տեսակ հայկական ձեռագործներու, սեղանի ծածկոցներ, անձեռոցներ, մահճակալի ծածկոցներ, վարագոյրներ կանանց յատուկ ամէն տեսակ ասեղնագործուած շրջազգեստներ և ճերմակեղէններ, կանանց և արանց ասեղնագործուած թաշկինակներ և այլն ևայլն: Ապսպրանք կ ՛ընդունինք Սիւրիոյ և արտասահմանի բոլոր քաղաքներէն:

Բեյրութ, Rue des Postes   և Rue Allenby  վաճառատների A.B.C. ցանց, ուր պետք է շտապել առօրյա մանրմունր գնումների համար:

 Պէյրութցիներ վազեցէք դէպի A.B.C. ուր պիտի գըտնէք անհրաժեշտ պիտոյքներուն համար 8000 առարկաներ: Ամենասուղը 25 դահեկանէն աւելի չէ: Երկու վաճառատուներ՝ մին Rue des Postes, միւսը Rue Allenby:

Սովորութիւն ըրէք A.B.C.- էն գնելը:

Սինեմա Ալֆոնս ՝ 1930-ականներին Բեյրութի ամենահայտնի կինոթատրոնը «Ազդակ»-ի միջոցով ներկայացնում է նոր ֆիլմերի ցուցադրության ժամանակացույցը:

***

5.Սինէմա Ալֆօնս, Այսօր 4 մայիսէն սկսեալ մինչեւ յառաջիկայ հինգշաբթի կը ներկայացուի՝ Le fils improvise նշանաւոր ֆիլմը որուն մէջ պիտի տեսնքէ երիտասարդ ուսանողի մը զարմանալի արկածները ու սիրային դաւերը:

5/1. Ես Հոս նայեցէք: Սինէմա ԱլՖօնսի մէջ Հինգշաբթի, Մարտ  23 էն սկսեալ պիտի ներկայացուի աշխարհի ամենաանուանի ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ: Ու պիտի տեսնէք ահեղ սուսերամարտեր և կռիւներ բոլորովին խօսուն և ձայնաւոր:

1933/ 41,14 

***

Այս ֆիլմերի դերասանուհիների պես գեղեցիկ լինելու համար պետք է օգտագործել Թօ Ռատիա օծանելիք քրէմը:

***

6. 10.Թօ-Ռատիա օծանելիքով քրէմ դէմքը կը մնայ մաքուր ու կեանք ալ: Թօ Ռատիա օծանելիքն քրէմ և բրնձափոշին ունին բուժական եւ գեղեցկացնող յատկութիւն: Շինուած ռատիոնով եւ Թօրինով ըստ տօքթ. Ա. Քիւրի դեղագրին Կը ծախուին միմիայն դեղարաններուն մէջ:

1934/32

***

Թադեան և ընկերների սալոն Քրիսթալ՝ Բեյրութ, Փիքո փողոց 60, և Կարապետ Թէօիրեանի վաճառատուն՝ Բեյրութ 605. ամեն բան սափրիչների և վարսահարդարության համար.

***

7. Սալոն Քրիսթալ՝ հայկական միակ սափրիչ սրահ արանց և կանանց Պ. Թադեան և ընկերներ : Ժորժ Փիքո փողոց թիւ 60: Իր տեսակին մէջ աննման այս Լիւքս սրահը, որ օժտուած է կանանց համար մասնաւոր  բաժինով , իրեն նշանաբան ընտրած է Մաքրութիւնը: Կըվաճառուի թուալէթի ամենաարդիական պիտոյքներ՝ ածելի մեքենաներու և դանակներու ամենալաւ տեսակը:

1929/186

7/1.ես  Առտուն մաքուր ածելում մը ամբողջ օր ուրախութիւն կը պատճառէ: Եվ դիւրին ու լաւ ածելումի համար պէտք է գօրծածել H.P.ածելի դանակները կը ծախուին ամէն տեղ:Միշտ գործածեցէք  մառքա դանակները եւ փնտռեցէք բոլոր խանութների մէջ: Սիւրիոյ եւ Լիբանանի միակ ներկայացուցիչ Ապտօ Սաատեա,  605 Պէյրութ: Մեծաքանակ կը ծախուի  Պ. Կարապետ Թէօիրեանի մօտ:

1936/

***

Զանազան գովազդներ.

8. Triumph Թրայմֆ մօթօսիքլէթները՝ Մեծագոյն յաղթանակն էն 20 rդ դարու մեքենական աrուեստին: Եւրոպական պետութիւններ՝ իրենց մեքենայացած բանակներուն համար Թրայմֆ կը գործածեն միայն: Ճամբորդութիւններուդ եւ հաճոյքներուդ համար միայն ԹՐԱՅՄՖ մօթօսիքլէթները գործածէ՛, որ Երբեք խանգարումի գէշ անակնկալներ չի տար: ՎՃԱՐՈՒՄԻ ԴԻԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ Փափաքողներուն ձրիաբար կը ղրկուի Թrայմֆի գաթալօկը Ընդհանուր  գործակալ՝ Ճորճ Մ. Գուսա, Հալէպ

1936/266

***

9.ես Զավզավաճեան մարիչներ – տեղական գործ. Զավզավաճեան եղբայրներու հրդէհի մարիչները, շինուած պղինձով ապահովուած են 20 քիլօկրամ ճնշումի համար:Անոնք արձանագրուած են քաղաքապետութեան տնօրէնութեան մօտ և ճանչցուած են Ֆրանսական թէքնիք յանձնախումբի կողմէ: Այս մարիչները այնքան ներկայանալի են որքան եւրոպականները: Գիները շատ ծայրայեղորէն աժան ու արդիւնքը գրեթէ վայրկենական է:

1933/218

***

10. Կուզեք գիտնալ ինթըրօշըն ռադիօներու գերազանց յատկութիւնները… Յստակությիւ, որ կ՛զմայլեցնէ, բնական ձայն, որ կը վերացնէ, Ճաշակ, որ կը գոհացնէ,տոկունութիւն, որ կ՛ապշեցնէ, խնայողութիւն, որ կը զուարթացնէ Մասնագիտական նորոգութիւններ՝ «գօնթրօլի» կատարաելագործուած մեքենաներով: Ռատիօներու վերաբերեալ accessoires եւ նոյնպէս աշխարհահռչակ «Գօնթինանթալ» լամբերու ճոխ մթերք: Վճարման դիւրութիւններ: Ընդհանուր գործակալ արեւելքի Միանսեան եւ Ընկերութիւն: Պօրսա, Բ յարկ, Պուրճ Համուտ, Պէյրութ:

1936/266

***

11.  Ես Կազէօզ ՝ Զովացուցիչ եւ մըշկահոտ ըմպելի առանց ալքօլի, ատրաստուած բնական պտուղներու քաղցրահիւթով:

1934/81

***

12. Գեղարուեստական ամենաճաշակաւոր նկարը ունենալու համար պէտք է դիմել Ֆ0Թ0 ՀՐԱԶ, Մարատ փողոց

1933/26

***

1933թ. «Ազդակ»-ի համարներից մեկը ծանուցում է «Իրաքէն ժամանած է, իր զմայլելի ձայնով և Արեւելեան շնորհալի պարերով» Պէյրութի հասարակութիւանը պիտի նեկայանա տիկին Լուիզ ի Սալա Պլանշ.

13.  Սալա Պլանշի մէջ յայտնի երգչուհի եւ պարուհի Տիկին Լուիզ, որ վերջերս Իրաքէն քաղաքս ժամանած է, իր զմայլելի ձայնով և Արեւելեան շնորհալի պարերով պիտի հիացնէ Պէյրութի հասարակութիւնը: Տիկին Լուիզ, Պոլսոյ, Եգիպտոսի, Իրաքի, Սիւրիոյ, ինչպէս նաև ուրիշ երկրներու մէջ մեծապէս գնահատուած ըլլալով, կրամօֆօնի յայտնի ընկերութիւնները ամէն տարի իր երգերը կը ձայնագրեն:Նկատելով որ այս բացառիկ պատեհութիւնը միայն մէկ անգամ պիտի տրուի, կը յանձնարարուի առիթէն օգտուիլ և Շաբաթ երեկոյ ՝ 14 Հոկտեմբեր, ներկայ ըլլալով Սալա Պլանշի մէջ: Մուտքի գին չկայ: Բացի վիսքիէն և գարեջուրէն, բոլոր միւս խմիչքներուն առաջին գաւաթը պիտի արժէ 25 Սուրիակ իսկ յաջորդները սովորական գներով: Առիթէն օգտուեցէք:

1933/152

***

«Ազդակ»-ի էջերից իմանում ենք, որ 1933-ին Դարակչեան ընկերության կողմից թողարկվել է Կոմիտասի երգերի սկավառակը:

14.Ես Փնտռեցէք  Կոմիտաս ՝ հայերէն սկաւառակներ : Կը ծախուին ամէն տեղ: Կեդրոնատեղի Դարակչեան և ընկերութիւն, Բեյրութ:

1933/39

Այսքանը՝ Բեյրութի «Ազդակ»-ի 1920-30-ականների սկզբի ծանուցումների  մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի  հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

  

Կարդացեք նաև

Back to top button