ԿարևորՀասարակություն

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն

Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց:

Back to top button