ԿարևորՀասարակություն

Ջրի հոտի և գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակով. ԱՆ

Աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում ենք վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից, խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում։

Back to top button