ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

Մայր Աթոռը դատապարտել է ացի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները, և այդ գործողությունները ամոթալի ու ապազգային է գնահատել։

«Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։ Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին։», — ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում է, որ ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

Back to top button