ԿարևորՀասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Back to top button