ԿարևորՔաղաքական

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ

Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում հանդես չեն գալու որպես միջնորդ, ՏԱՍՍ— ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը ։

«Մենք բանակցություններ ենք նախատեսում Ալմաթիում։ Այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ խոսքը Աստանայի միջնորդության մասին չէ, մենք տրամադրում ենք միայն բարի կամքի ծառայություններ, այսպես կոչված, good offices»,- ասել է Սմադիարովը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ օգնություն ցուցաբերել՝ հարթակ տրամադրելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։

Back to top button