ԿարևորՀասարակություն

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իսպանական աղբյուրներից ձեռք բերված փաստերը

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնայի դասախոսությունը, որի ընթացքում վերջինս մասնավորապես անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իսպանական աղբյուրներից ձեռք բերված փաստերին:

Հաջորդիվ կայացել է Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանի «Հայոց ցեղասպանությունը ֆիլմերում» խորագրով դասախոսությունը: Միջոցառումների շարքն ամփոփել է Գրանադայի համալսարանի դասախոս Միգել Անխել Սոռոչե Կուերվայի խմբագրությամբ վերջերս լույս տեսած «Հայաստանն իսպանախոս աշխարհում» վերտառությամբ գրքի շնորհանդեսը։

Միջոցառումներին մասնակցել և ելույթով հանդես է եկել դեսպան Սոս Ավետիսյանը։

Back to top button