ԿարևորՀասարակություն

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում:

Տավուշի մարզում այսօր պարբերաբար փակվել են միջպետական ճանապարհները։ Բնակիչները  բողոքում են այն համաձայնությունների դեմ, որոնք կայացվել են Տավուշի մարզում 4 ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Լարվածության առիթ են դարձել նաև տեղեկությունները, որ ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Տեղի բնակիչների պահանջներից մեկն էլ հանդիպումն էր պաշտոնյաների հետ, նրանց իրենց հարցերն ուղղելն ու մտահոգությունների մասին պատասխաններ ստանալը։

Back to top button