Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հիմա մենակ այդ հույսով եմ․ բեկորը գլխիս միջից հանեն ու ես ողջ մնամ․ Եղիշե Գրիգորյան. «Կյանքին ասել այո՛»

Եղիշե Գրիգորյանը ծնվել է 2002 թվականին Երևանում։ Մանկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով։ Ավարտել է Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանը, մասնագիտությամբ ծրագրավորող է։

Զորակոչվել է 2020-ի հուլիսի 9-ին, ծառայել է Ասկերանի զորամասում որպես վարորդ։ Մոտ երեք ամսվա ծառայող էր, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ 2020-ի հոկտեմբերի 11-ին Հադրութ զորք տեղափոխելիս ճանապարհին, Թութակ սարի հատվածում, ծանր վիրավորում է ստացել ու ողջ մնացել միայն հրաշքով։

Ստացած բեկորը մինչ օրս ողնուղեղի ու գլխուղեղի մեջտեղում է։ 2020-ի դեկտեմբերի 19-ին վաղաժամ զորացրվելուց հետո նպատակը միայն մեկն է՝ ազատվել չարաբաստիկ բեկորից ու ողջ մնալ։ «Հիմա մենակ այդ հույսով եմ․ բեկորը գլխիս միջից հանեն ու ես ողջ մնամ։ Եթե ողջ մնամ, կսկսեմ ապագաս կառուցել»,-ասում է Եղիշեն։

Back to top button