ԿարևորՀասարակություն

Կիպրոսի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի երեկոյան մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով «պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ կտիրեն խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք այլևս չեն կրկնվի»։

Ելույթում Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը»։

Նա նշել է, որ մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր հայեր «բռնի տեղահանվել են, ենթարկվել դժվարությունների և կոտորվել՝ իրենց գոյությունը մարելու անողոք փորձերով»:

Կուլիասը հիշեցրել է նաև, որ Կիպրոսի Հանրապետությունը աշխարհում երկրորդ պետությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975թ.-ին։

Back to top button