ԿարևորՔաղաքական

Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը փակվում է

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունն Աղդամում (Ակնա) թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի առաքելությունն ավարտելու համար», — ճեպազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը։

Կենտրոնը բացվել էր Աղդամ քաղաքում 2021 թվականի հունվարի 30-ին՝ հրադադարի վերահսկողություն իրականացնելու և իրավախախտումները կանխելու նպատակով՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի։ Յ

Ավելի վաղ հայտնի էր դարձել Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին։

Back to top button