Հասարակություն

Անտառային հողերի անօրինական շահագործման դեպքերն ու վիճահարույց հարցերը․ «Էկոսֆերա»

Ինչպիսի՞ խնդիրներ ունենք անտառային հողերի պահպանության հետ կապված։ Որքանո՞վ են կրճատվել անտառային ֆոնդի հողերը և ի՞նչ մեխանիզմով։

Անօրինական հատումներից բացի անտառածածկ տարածներում բախվում ենք հողերի կատեգորայի փոփոխման, վարձակալական պայմանագրերի խախտման, անտառային հողերի անօրինական շահագործման խնդիրներին։

Հայաստանը սակավանտառ լեռնային երկիր է, որի անտառային հողերը կազմում են շուրջ 456 հազ. հեկտար, որից անտառածածկ հողերը` 334 հազ. հեկտար կամ 11.2 տոկոս։

Օրենսդրորեն ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետության անտառները պետական սեփականություն են, ինչը նշանակում է, որ այն կառավարվում է միմիայն պետության կողմից: Սակայն եղել են և շարունակվում են դեպքերը, երբ անտառային հողերը ինչ-ինչ գործընթացով դառնում են համայնքային հողեր, հետո՝ ինչ-որ մեկի մասնավոր սեփականությունը։

Անտառագետ Այսեր Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին և արբանյակային պատկերների վերլուծությամբ, և նույնիսկ այցեր կատարելով արձանագրվել են, որ անտառային հողերում ընթանում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես խնդիրն ակնհայտ է Ծաղկաձոր համայնքում։ Ըստ Ղազարյանի՝ պարզապես անհնարին է, որ պատկան օղակները չնկատեն կամ չիմանան տեղի ունեցող գործընթացների մասին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Սևակ Մարկոսյանը, մեր հարցին, թե Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերից, որքա՞նն է օտարվել, պատասխանում է՝ վերջին երկու տարվա ընթացքում անտառային ֆոնդի հողերից որևէ մեկին չի տրամադրվել, այն ինչ տեղի է ունեցել եղել է ավելի վաղ։

Back to top button