Հայկական հարց

Լոզանի պայմանագրում բաց էր մնացել Թուրքիայի արևելյան սահմանի հարցը. «Հայկական հարց»

Լոզանի պայմանագիրն ինչ-որ առումով վերահաստատել է Սևրի պայմանագրի որոշ դրույթներ։ Հիշատակենք այն փաստը, որ քեմալականները ստիպված էին համակերպվել արաբական տարածքների վերջնական կորստի հետ, ինչն ամրագրված էր Սևրի պայմանագրում։ Բաց էր մնացել Թուրքիայի արևելյան սահմանի հարցը։ Այն հանձնվել էր միջազգային իրավարարությանը։

Այս փաստաթղթի շրջանակում թուրքական պետությանը պարտադրվեց ճանաչել իր երկրում ապրող ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես հույների, հրեաների, հայերի իրավունքների պաշտպանությունը և հավասարությունը մահմեդականների հետ։ Այնինչ կյանքը հակառակը ցույց տվեց։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

«Լոզանի կոնֆերանսը և Հայկական հարցը»` մաս 3-րդ։

Back to top button