Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Նոր կառավարության կազմում հայազգի ներկայացուցիչ կա. Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Արտաքին գործերի և սփյուռքի հարցերով պետնախարար:
Իսկ Մուհամմեդ Մուստաֆան, վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ, նոր կաբինետում կզբաղեցնի Պաղեստինի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։
Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ 2024 թվականի մարտի 31-ին։