ԿարևորՄշակույթ

«Փարիզը սրտում երևանցին» խորագրով երեկո՝  նվիրված Նարեկ Դուրյանին


Թատրոնի միջազգային օրվա առթիվ Էրեբունի վարչական շրջանում տեղի է ունեցել Նարեկ Դուրյանին նվիրված երեկո: «Փարիզը սրտում երևանցին» խորագրով միջոցառման ընթացքում արվեստագետի խաղընկերները կիսվել են համատեղ անցած ճանապարհի, դժվարությունների ու արկածների մասին հետաքրքիր պատմություններով:  

«Արվեստից դուրս փնտրել եմ կյանքը, իսկ կյանքում արվեստն եմ փնտրել»,- նշել է  Նարեկ Դուրյանը:

Միջոցառումն ամփոփվել է Նարեկ Դուրյանի մոնոներկայացմամբ:

Թատերական արվեստում ներդրած մեծ ավանդի համար՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը սիրված դերասանին պարգևատրել է պատվոգրով։

Back to top button