ԿարևորՄիջազգային

Crocus City Hall-ում զոհվածների թիվը հասել է 115-ի

Մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի, դիեր են հայտնաբերվել փլատակների մաքրման ժամանակ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Կրոկուս Սիթի Հոլլ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վայրում, երբ փրկարար ծառայությունները մաքրել են փլատակները, զոհվածների նոր դիեր են հայտնաբերվել: Այսպիսով, զոհերի թիվը ներկայումս կազմում է 115 մարդ», — հայտնել են մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեից հավելել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Back to top button