Էկոսֆերա

Թայլանդական ավիաընկերությունը բորտուղեկցորդներին կհագցնի վերամշակված շշերից պատրաստված համազգեստ․ «Էկոսֆերա»

Թայլանդական ավիաընկերությունը բորտուղեկցորդներին կհագցնի վերամշակված շշերից պատրաստված համազգեստ: Thai Airways-ը նոր համազգեստ է ներկայացրել կին բորտուղեկցորդուհիների համար: Դրա հիմնական առանձնահատկությունը շրջակա միջավայրի բարեկեցությունն է:

Համազգեստը պատրաստված է 70 տոկոսով վերամշակված մանրաթելից, այդ թվում՝ ինքնաթիռներում մնացած PET պլաստիկ շշերից: Իսկ մնացած 30 տոկոսը պատրաստված է թայլանդական ավանդական մետաքսից:

Նշվում է, որ մեկ հավաքածուի համար սպառվում է 54 պլաստիկ շիշ։ Նոր «էկոլոգիապես մաքուր» համազգեստի կրումը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Ակնկալվում է, որ Thai Airways-ի մոտ 2100 բորտուղեկցորդուհիներ այն կկրեն հաջորդ տարվա վերջ:

Back to top button