Բարձր գրականություն

Իսպանացի գրող Կարմեն Լաֆորետի «Ոչինչ» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանը զրուցում են իսպանացի գրող Կարմեն Լաֆորետի «Ոչինչ» վեպի մասին։ Այն իսպաներենից թարգմանել է հենց Ռուզաննա Պետրոսյանը։

Հետպատերազմական շրջանում երիտասարդ Անդրեան մեծ պատրանքներով և երազանքներով գալիս է Բարսելոն՝ տատիկի տուն, սովորելու և նոր կյանք սկսելու համար, որտեղ, ավաղ, այդ երազանքներն ու պատրանքները փշրվում են անգթաբար, քանզի այդ տանը միայն քաղց, բռնություն և ատելություն կա: Կարմեն Լաֆորետն իր ինտիմիստական և լուսանկարչական արձակով առաջ Է ընկնում ժամանակից՝ հրաշալիորեն պատկերելով տվյալ ժամանակաշրջանի Բարսելոնը:

Back to top button