Հասարակ գիտություն

Ազգագրության գիտակարգի ձևավորումը Հայաստանում․ «Հասարակ գիտություն»

19-րդ դարի երկրորդ կեսը հայտնի է որպես ազգային պետությունների կազմավորման ժամանակաշրջան: Եվրոպայում սկսված այս գործընթացը շուտով ներթափանցում է նաև Հայաստան: Այս շրջանում է, որ հայ գիտական միտքը սկսում է նորովի նայել պատմական անցյալի ժառանգությանը, ուսումնասիրել այն, աստիճանաբար ձևավորվում է նաև ազգագրության՝ որպես նոր գիտակարգի անհրաժեշտությունը: Գիտական այս ճյուղի հիմնադրման գործում անուրանալի աշխատանք է կատարում նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը:

«Հասարակ գիտություն» հաղորդման շրջանակներում քննարկելու ենք ազգագրական հետազոտությունների փոփոխությունների այս ժամանակաշրջանը։ Մեր հյուրն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մխիթար Գաբրիելյանը:

Back to top button