Բարձր գրականություն

Արձակագիր Գրիգի Friedensdorf (Ֆրիդենսդորֆ) վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիիր Արքմենիկ Նիկողոսյանն ու արձակագիր Գրիգը զրուցում են վերջինիս Friedensdorf (Ֆրիդենսդորֆ) վեպի մասին։

Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա: Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ  ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները:

Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:

Back to top button