Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Աննա Մարությանը զրուցում են պորտուգալացի գրող Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպի մասին։ Այն պորտուգալերենից թարգմանել է հենց Աննա Մարությանը։
Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունն՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով:
Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: