Շարուկ ակներ

Մեներգչուհին՝ ինքնաբացահայտումների ճանապարհին․ «Շարուկ ակներ»

Երիտասարդ ջութակահար Յանա Դավթյանին երաժշտական որոնումները տարան Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբ։ Ջութակահարը երգում էր դասական երգեր: Մի օր էլ արդեն երգչուհին Ստեփանակերտի «Շառլ Ազնավուր» մշակույթի կենտրոնի փորձասենյակից տեղափոխվեց հարևան՝ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի փորձասենյակ։ Եվ մինչև 2023 թվականի բռնագաղթը Յանան ազգագրական համույթի մեներգչուհին էր։ Ասում է՝ համոզված է, որ կգտնվեն մշակութասեր մարդիկ, որոնք գոնե ժամանակավոր կստանձնեն համույթի ֆինանսական ծախսերը։

Յանան աշխատանքային գործունեությանը զուգահեռ երգում էր նաև Արցախի եկեղեցիներում ու վանքերում։ Նա հյուրախաղերով շրջագայել է աշխարհի շատ երկրներում ու քաղաքներում՝ տարածելով հայ ազգագրական մշակույթը, բայց երբեք չի տարվել օտար երկինքների հրապույրով և ամեն անգամ ժամ առաջ փորձել է հասնել տուն։

«Կարոտը խեղդում է, թվում է՝ չար երազի մեջ եմ հայտնվել և, ուր որ է, կսթափվեմ ծանր մղձավանջից»,- հիշելով 2023 թվականի սեպտեմբերի բռնագաղթը՝ ասում է Յանան՝ հավատալով, որ վերադարձ կլինի․․․

Կարդացեք նաև

Back to top button