Հայկական հարց

Մեծ Բրիտանիան խոսքից գործի չէր անցնում․ «Հայկական հարց»

Մեծ Բրիտանիան ռուսական նկրտումներից պարտավորվեց պաշտպանել Օսմանյան կայսրության շահերը Բեռլինի համաժողովում։ Բրիտանական դիվանագիտությունն կարողացավ օգտվել Հայկական հարցի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բանավեճերից՝ առանց կրակոցի ստացավ Կիպրոսը: Հայկական հարցը շահարկելով՝ փորձեց տիրանալ Եգիպտոսին: Բրիտանացի դիվանագետները նոտաներ էին հղում թուրքական իշխանություններին հայկական բարենորոգումներ անցկացնելու պահանջով, բայց խոսքից գործի չէին անցնում: Դա հրաշալի հասկանում էին հայերի կոտորածներ կազմակերպող թուրքական իշխանությունները:

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը»՝ մաս 4-րդ։

Back to top button